https://arm.sputniknews.ru/20261101/aljvoshkii-tarhanvats-bnakichnerin-yndunel-en-kubani-zhamanakavvor-teghakajman-ketum-108751239.html
Ալյոշկիի տարհանված բնակիչներին ընդունել են Կուբանի ժամանակավոր տեղակայման կետում
Ալյոշկիի տարհանված բնակիչներին ընդունել են Կուբանի ժամանակավոր տեղակայման կետում
Sputnik Արմենիա
Ալյոշկիի բնակիչներին դիմավորել են կամավորները։ Տարհանված քաղաքացիներին օգնել են ձևակերպել փաստաթղթերը, տեղափոխել իրերը և տեղավորվել ընդունման կետերում։ 01.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-01T16:23+0400
2026-11-01T16:23+0400
2026-11-01T16:23+0400
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/01/108750488_0:67:1280:787_1920x0_80_0_0_45ccb01487155e3850eadb173a4797c7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ալյոշկիիցտարհանվածներին ընդունել են Կրասնոդարի երկրամասում, նրանց համար ժամանակավոր տեղավորման կետ են պատրաստել առողջարանային համալիրում։ Այս մասին հաղորդում է տարածաշրջանի վարչակազմի մամուլի ծառայությունը:Բժիշկները բելառուսա-ուկրաինական սահմանի «Նովայա Գուտա» անցակետում օգնություն են ցուցաբերում մարդասիրական առաքելության ընթացքում տարհանված Ալյոշկիի բնակիչներինՆշվում է, որ Ալյոշկիի բնակիչներին դիմավորել են կամավորները։ Մարդկանց օգնել են փաստաթղթեր ձևակերպել, տեղափոխել իրերը և տեղավորվել ընդունման կետերում։ Ժամանակավոր ընդունման կետում կաn ճաշասենյակ, մթերային խանութ և առաջին անհրաժեշտության ապրանքներ, մանկական խաղային և սպորտային հրապարակներ: Օբյեկտը գտնվում է պաշտպանության տակ, ունի սեփական կաթսայատուն և պահեստային էներգամատակարարման հնարավորություն։В Краснодарском крае приняли жителей Алешек Херсонской областиԿրասնոդարի երկրամասում ընդունել են Խերսոնի մարզի Ալյոշկիի բնակիչներինԱլյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաքի դիմաց։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ականապատել են քաղաքի մատույցները՝ տարածքը գործնականում դարձնելով հումանիտար աղետի գոտի։ Նա ընդգծել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ներդրումը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում, որը արվում է քաղաքացիականբնակչության համար։В Краснодарском крае приняли жителей Алешек Херсонской областиԿրասնոդարի երկրամասում ընդունել են Խերսոնի մարզի Ալյոշկիի բնակիչներինԱլյոշկիի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ Ռուսաստանի բանակը հոկտեմբերի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից դադարեցրել է կրակը Խերսոնի ուղղությամբ: ՌԴ զինվորականները ականազերծել են Ալյոշկի տանող ճանապարհը, և հոկտեմբերի 30-ին քաղաք է հասցվել մարդասիրական օգնություն՝ սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, վառելիք: Այն բնակիչները, ովքեր ցանկացել են հեռանալ քաղաքից, ստացել են այդ հնարավորությունը։Ինչպես հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան, Ալյոշկիում մարդասիրական առաքելության համար հրադադարի ռեժիմը լիովին պահպանվել է, գործողությունն անցել է առանց միջադեպերի:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/01/108750488_72:0:1209:853_1920x0_80_0_0_e8e34728a37a1d8d678c0d2e4b85c5b4.jpg.webp
ռուսաստան
Ալյոշկիի բնակիչներին դիմավորել են կամավորները։ Տարհանված քաղաքացիներին օգնել են ձևակերպել փաստաթղթերը, տեղափոխել իրերը և տեղավորվել ընդունման կետերում։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ալյոշկիիցտարհանվածներին ընդունել են Կրասնոդարի երկրամասում, նրանց համար ժամանակավոր տեղավորման կետ են պատրաստել առողջարանային համալիրում։ Այս մասին հաղորդում է տարածաշրջանի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Բժիշկները բելառուսա-ուկրաինական սահմանի «Նովայա Գուտա» անցակետում օգնություն են ցուցաբերում մարդասիրական առաքելության ընթացքում տարհանված Ալյոշկիի բնակիչներին
«Կրասնոդարիերկրամասում ընդունել են Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքի բնակիչներին։ Նրանց համար ժամանակավոր տեղավորման կետ է պատրաստվել առողջարանային համալիրներից մեկում, որտեղ նախատեսված են երկու, երեք եւ չորս տեղանոց համարներ, այդ թվում՝ երեխաներ ունեցող ընտանիքների համար», – ասված է Կրասնոդարի երկրամասի վարչակազմի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ալյոշկիի բնակիչներին դիմավորել են կամավորները։ Մարդկանց օգնել են փաստաթղթեր ձևակերպել, տեղափոխել իրերը և տեղավորվել ընդունման կետերում։ Ժամանակավոր ընդունման կետում կաn ճաշասենյակ, մթերային խանութ և առաջին անհրաժեշտության ապրանքներ, մանկական խաղային և սպորտային հրապարակներ: Օբյեկտը գտնվում է պաշտպանության տակ, ունի սեփական կաթսայատուն և պահեստային էներգամատակարարման հնարավորություն։
В Краснодарском крае приняли жителей Алешек Херсонской области
Կրասնոդարի երկրամասում ընդունել են Խերսոնի մարզի Ալյոշկիի բնակիչներին
Ալյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաքի դիմաց։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ականապատել են քաղաքի մատույցները՝ տարածքը գործնականում դարձնելով հումանիտար աղետի գոտի։ Նա ընդգծել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ներդրումը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում, որը արվում է քաղաքացիականբնակչության համար։
В Краснодарском крае приняли жителей Алешек Херсонской области
Կրասնոդարի երկրամասում ընդունել են Խերսոնի մարզի Ալյոշկիի բնակիչներին
Ալյոշկիի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ Ռուսաստանի բանակը հոկտեմբերի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից դադարեցրել է կրակը Խերսոնի ուղղությամբ: ՌԴ զինվորականները ականազերծել են Ալյոշկի տանող ճանապարհը, և հոկտեմբերի 30-ին քաղաք է հասցվել մարդասիրական օգնություն՝ սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, վառելիք: Այն բնակիչները, ովքեր ցանկացել են հեռանալ քաղաքից, ստացել են այդ հնարավորությունը։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան, Ալյոշկիում մարդասիրական առաքելության համար հրադադարի ռեժիմը լիովին պահպանվել է, գործողությունն անցել է առանց միջադեպերի: