ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը

https://arm.sputniknews.ru/20261031/rd-karavarutjuny-minchev-hunvari-verj-erkaradzgel-e-dizvareliqi-artahanman-argelqy-108728231.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/01/1a/26228330_188:0:2919:2048_1920x0_80_0_0_bee7ce115e23e7af5d33e5c97813caf8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դիզվառելիք, արգելք, արտահանում, ռուսաստան

դիզվառելիք, արգելք, արտահանում, ռուսաստան

Բաժանորդագրվել

Հոկտեմբերի սկզբին կառավարությունը մասամբ մեղմացրել է դիզվառելիքի արտահանման սահմանափակումները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը դրա արտադրողների համար մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

«Որոշում է ստորագրվել դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև անմիջական արտադրողների կողմից Ռուսաստանի տարածքից արտահանվող գազոյլների արտահանման արգելքը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ երկարաձգելու մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարությունում պարզաբանել են, որ որոշումն ուղղված է վառելիքի ներքին շուկայի կայունության պահպանմանը։

Ընդ որում, սահմանափակումները չեն բացառում արտերկիր առանձին մատակարարումները։ Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ իշխանությունները որոշ մատակարարների համար արգելքից բացառություններ են պատրաստում: Նմանատիպ զիջումներ արդեն գործում էին հոկտեմբերին և նախատեսվում են նոյեմբերին։

«Դիզելային գործարքի» շրջանակում առաջին լցանավը ԱՄՆ կմեկնի հոկտեմբերի 22-ին. Նովակ

Հոկտեմբերի սկզբին կառավարությունը մասամբ մեղմացրել էր դիզվառելիքի արտահանման սահմանափակումները։ Մինչ այդ արգելքը արտադրողների համար գործում էր մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ ոչ արտադրող ընկերությունների համար՝ մինչև 2027 թվականի հունվարի 31-ը: Սահմանափակումների մեղմացումը հաջորդել էր հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի կողմից համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նովակի խոսքով ՝ ռուսական դիզվառելիքով առաջին երեք լցանավերը արգելքի մասնակի վերացումից հետո արդեն շարժվում են դեպի Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափ: Փոխվարչապետը հնարավոր է համարել, որ առաջին խմբաքանակները կարող են գնորդներին հասնել մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերի 3-ին:

Նովակը նաև կանխատեսում է դիզելային վառելիքի ռուսական արտահանման էական աճ նոյեմբերին՝ մինչև 2,15 մլն տոննա՝ հոկտեմբերի 510 հազար տոննայի դիմաց:

ՌԴ–ի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի համաշխարհային գները. Թրամփ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Ատլանտայում G20-ի արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում կոչ է արել մարդկանց ավելորդ էյֆորիայիմեջ չընկնել ԱՄՆ-ի հետ դիզելային համաձայնագրի հետ կապված, հրաժարվել պատրանքներից և «իջնել երկնքից»։

Leave a comment