Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել

Գոռ Սահակյանը (75 կգ) վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սահակյանը երկամարտում արդյունք չգրանցեց։

ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ պայքարն ավարտել էին ևս երկու ծանրորդներ: Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում, իսկ Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) զբաղեցրել էր 18-րդ տեղը:

Հայ ծանրորդներից հաջորդը հանդես են գալու 85 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանը (B խումբ) և Մարտին Պողոսյանը (C խումբ), որոնք մրցահարթակ դուրս կգան նոյեմբերի 2-ին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment