Իրանի ափերի մոտ նավ է գնդակոծվել և բռնկվել. UKMTO

https://arm.sputniknews.ru/20261031/irani-aperi-mvot-nav-e-gndakvotsvel-ev-brnkvel-ukmto-108720341.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/12/98943345_480:0:1920:1080_1920x0_80_0_0_a9846506bc6cdf684b7e60c062d19419.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պարսից ծոց, նավ, գնդակոծություն, իրանի իսլամական հանրապետություն, մեծ բրիտանիա

պարսից ծոց, նավ, գնդակոծություն, իրանի իսլամական հանրապետություն, մեծ բրիտանիա

Բաժանորդագրվել

Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել, անձնակազմն անվտանգության մեջ է:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Պարսից ծոցում՝ Իրանի ափերի մոտ գտնվող Լավան (Շեյխ-Շոեյբ) կղզու մոտ, նավ է գնդակոծվել և բռնկվել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO):

«UKMTO-ն միջադեպի մասին հաղորդագրություն է ստացել Իրանի Լավան կղզուց 40 ծովային մղոն (74 կիլոմետր) հարավ: Նավի ձախ կողմում անհայտ արկ է ընկել, ինչը հրդեհ է առաջացրել», – ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել, անձնակազմն անվտանգության մեջ է:

ԱՄՆ–ն կոչ է արել, որ նավերն առանց անհրաժեշտության չանցնեն Հորմուզի նեղուցով

Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց սեփական հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:

Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է:

Leave a comment