Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային. ինչ կորուստներ են եղել

Անցած գիշեր Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել լոգիստիկ և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ծառայել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրին. հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Կիեւում հարվածներ են հասցվել ՋԷԿ-6-ին, որը էլեկտրաէներգիա է մատակարարել ռազմական լոգիստիկ օբյեկտներին։

Խարկովում հարվածներ են հասցվել «Պրոտոն» արդյունաբերական գոտում տեղակայված արտադրամասերին, որտեղ արտադրվել են բաղադրիչներ Ուկրաինայի զինված ուժերի համար, ինչպես նաև՝ պահեստային օբյեկտներին։

Ծովում՝ Օդեսայից 18 կիլոմետր հարավ, հարված է հասցվել մի բեռնանավի, որը Ուկրաինայի զինուժի համար նախատեսված պարագաներ է տեղափոխել։

Leave a comment