Քաղաքականություն
30.10.2026 | 20:58
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի», գրում է CBS News-ը։
Նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ Կանզաս Սիթիի KCMO ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, որ «պատերազմը շուտով կավարտվի»՝ առանց մանրամասնելու, թե ինչպես։
«Մեզ անհրաժեշտ է երաշխիք, որ միջուկային զենք երբեք չի լինի»,- հավելել է նա։
Միաժամանակ, դիվանագիտական գործընթացին ծանոթ աղբյուրը CBS News-ին հաստատել է, որ ուրբաթ Կատարի միջնորդները գտնվել են Թեհրանում՝ փոխանցելու Իրանի հետ ԱՄՆ պատերազմի ավարտի վերաբերյալ առաջարկի նախագծում կատարված վերջին փոփոխությունները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններում առաջընթացի որոշակի նշաններ կան։ Կատարի միջնորդները առաջարկի նախագիծը ներկայացրել էին նախորդ կիրակի, իսկ Իրանի պատասխանը սպասվում է մինչև հանգստյան օրերը։
Առաջարկի նպատակն է՝ կանխել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը, ինչով նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթների ընթացքում բազմիցս սպառնացել է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի