Ուկրաինան վերսկսել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները. Նովակ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպատասխանի ռուսական նավթագործարաններին, լոգիստիկ և էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածներին:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինան որոշ դադարից հետո վերսկսել է հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպատասխանի ռուսական նավթագործարաններին, լոգիստիկ և էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածներին:

«Որոշ ժամանակ դադար ունեինք։ Իսկ այսօր նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները վերսկսվել են», – ասել է նա։

ՌԴ փոխվարչապետը հայտնել է, որ Կիևն այսօր հարձակվել է ռուսական 3 նավթավերամշակման գործարանների և 1 գազաքիմիական համալիրի վրա:

Նրա խոսքով՝ նավթավերամշակման գործարաններից մեկում աննշան վնասներ են արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ ՀՕՊ պաշտպանության համակարգն արդյունավետ է աշխատել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևն արդեն համաձայնել են դադարեցնել հարվածները էներգետիկայի օբյեկտներին: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին պայմանավորվածությունները դեռևս հստակեցված չեն:

Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Դրանից հետո Թրամփը հայտարարեց Էներգետիկ ոլորտում լայնածավալ պայմանավորվածության մասին։

Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա: Առաջնորդներն անդրադարձել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին: Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումներն ու համագործակցությունը գերատեսչությունների գծով:

Leave a comment