ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի հայտարարությունները չպետք է դիտարկել որպես որևէ բանի նշան, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի պատասխանել է այն հարցին, թե արդյոք եվրոպացիները հոգնել են Ուկրաինային աջակցելուց։
Կրեմլի խոսնակին հարցրել են Կալլասի այն խոսքերի մասին, որոնք ակնարկում են, թե եվրոպացիները հոգնել են Ուկրաինային աջակցելուց, և հետաքրքրվել՝ արդյոք դա կարող է որևէ բանի նշան լինել։ «Գիտեք, Կալլասի հայտարարությունները ընդհանրապես չպետք է դիտարկել որպես որևէ բանի նշան։ Թերևս, սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել այս կապակցությամբ»,- պատասխանել է Պեսկովը։