328.2 մլն դրամ մարզիկներին և մարզիչներին

ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ 328 միլիոն 218.8 հազար դրամ է հատկացվել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակներ վճարելու նպատակով։ Միջոցները վերաբաշխվել են ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված այլ ծրագրերից։

Ինչու է դա կարևոր. Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման՝ 2025 թվականին ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար անվանական թոշակ է հատկացվել շուրջ 208 մարզիկի, 161 անձնական և հավաքական թիմերի 58 մարզչի։ Լրացուցիչ հատկացումը թույլ կտա ապահովել թոշակների տրամադրման անընդհատությունը մինչև տարեվերջ։

Բյուջետային հատկացումների առանցքային թվերը.

  • Տարեկան անհրաժեշտ ֆինանսավորում. Շուրջ 1 միլիարդ 64.1 միլիոն դրամ։

  • 2026թ. նախնական բյուջե. «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրով նախատեսված էր 735.9 մլն դրամ, որով ապահովվել էին հունվար-օգոստոս ամիսների վճարումները։

  • Լրացուցիչ հատկացում. 328.2 մլն դրամ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներն ամբողջությամբ ապահովելու համար։

  • Շահառուների թիվը (2025թ. արդյունքներով).

Leave a comment