Հայաստանում հոկտեմբերի 30-ին սպասվում է անձրևային եղանակ, ընդ որում՝ ցերեկային ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Այս մասին զգուշացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկը կանխատեսվում է +16-ից +18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև +11-ից +13 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +9-ից +13 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +9-ից +12 աստիճանի, իսկ նախալեռնային շրջաններում՝ +15-ից +17 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +10-ից +14 աստիճան, իսկ Լոռու մարզում սպասվում է +10-ից +13 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +11-ից +14 աստիճանի, հովտային շրջաններում՝ +13-ից +16 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +9-ից +12 աստիճան, նախալեռնային հատվածում՝ +14-ից +17 աստիճան։