ՌԴ-ի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները կայուն են՝ չնայած պատժամիջոցներին. Գրուշկո

Բաժանորդագրվել

Գրուշկոն ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է բնական գազի և այլ էներգառեսուրսների հուսալի ու ստուգված մատակարար Թուրքիայի համար:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ-ի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները մնում են կայուն և կզարգանան նույնիսկ պատժամիջոցային վակխանալիայի պայմաններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Նա նշել է, որ Թուրքիան այսօր Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերներից է:

«Նույնիսկ միջազգային իրավիճակի ներկայիս տուրբուլենտ պայմաններում, ապօրինի պատժամիջոցների վակխանալիայի պայմաններում, առևտրատնտեսական հարաբերությունները մնում են կայուն՝ հետագա աճի միտումով»,-ասել է Գրուշկոն Թուրքիայի Հանրապետության կազմավորման 103-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյի ընթացքում:

Գրուշկոն ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է Թուրքիայի համար բնական գազի և այլ էներգառեսուրսների հուսալի ու ստուգված մատակարար, իսկ երկկողմ գործընկերության առաջատարներից մեկը՝ «Ակկույու» ԱԷԿ-ը, շուտով կսկսի էլեկտրաէներգիայի արտադրությունը: Նա նաև հիշեցրել է, որ ամեն տարի միլիոնավոր ռուս զբոսաշրջիկներ են այցելում Թուրքիա, և հույս է հայտնել, որ թուրք զբոսաշրջիկները նույնպես ակտիվորեն կայցելեն Ռուսաստան:

Leave a comment