https://arm.sputniknews.ru/20261029/adrbejany-hertakan-angam-khabel-e-ishkhanutjunnerin-nranq-el-hh-zhvoghvovrdin-vardevanjan-108670055.html
Ադրբեջանը հերթական անգամ խաբել է իշխանություններին, նրանք էլ՝ ՀՀ ժողովրդին․ Վարդևանյան
Ադրբեջանը հերթական անգամ խաբել է իշխանություններին, նրանք էլ՝ ՀՀ ժողովրդին․ Վարդևանյան
Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահը համոզված է, որ Ադրբեջանը նույնիսկ Սահմանադրության փոփոխության դեպքում պատրաստ չէ խաղաղության։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T20:56+0400
2026-10-29T20:56+0400
2026-10-29T20:56+0400
հայաստան
սահմանադրություն
հանրաքվե
խաղաղություն
ադրբեջան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049918_0:0:1600:901_1920x0_80_0_0_c71235e67f1330a343e4926680b688b7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի երաշխավորում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը։Նա հիշեցրեց, որ նախկինում իշխանությունները խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտ էին ներկայացնում Հայաստանի Սահմանադրությունը։«Երբ ինքն ասում է, որ մենք կփորձենք դեռ ստանալ երաշխիք, որ այլ պահանջներ չեն լինելու, նշանակում է, որ հիմա էլ չունեն։ Բայց իրենց խոսույթը… Եթե հիմա մի քանի ժամ հետ գնաք, կհիշեք՝ իրենք խոսում էին, որ խաղաղությունն արդեն կա»,– ասաց Վարդևանյանը։Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկինում հայտարարում էր, թե սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում սեպտեմբերին աղետալի պատերազմ է սկսվելու, սակայն ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստացավ, իսկ կանխատեսված պատերազմը տեղի չունեցավ։«Երբ մենք ասում ենք, որ ստացվում է՝ Ադրբեջանը հերթական անգամ ձեզ խաբել է, նույն հաջողությամբ էլ իրենք մեր հայրենակիցներին են խաբել։ Որովհետև երբ ասում են՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը», ուրեմն խաղաղությունը պետք է լինի, չէ՞։ Բայց ստացվում է՝ խաղաղությունը չկա։ Ամբողջ խնդիրն այդտեղ է»,–նշեց Վարդևանյանը։Նա հարց բարձրաձայնեց, որ, եթե իշխանությունների պնդմամբ խաղաղությունն արդեն հաստատված է, ապա ինչո՞ւ մինչ օրս չի ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։«Ի՞նչն է դժվարությունը խաղաղության պայմանագրի ստորագրման։ Չէ՞ որ եթե խաղաղություն կա, մենք նույնիսկ կարող ենք ասել՝ էլ ընդհանրապես ի՞նչ պայմանագրի մասին ենք խոսում»,– ընդգծեց նա։Վարդևանյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն առնչվում Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, քանի որ դա ինքնիշխան պետության ներքին հարցն է։ Նա նաև հիշեցրեց, որ Փաշինյանը նախկինում խոսել է Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա խնդիրների մասին, մինչդեռ այժմ այդ հարցը չի բարձրացնում։ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջ քաշած «խաղաղություն առանց զիջումների» գաղափարին։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը դեմ չէ խաղաղությանը, սակայն անընդունելի է այնպիսի գործընթացը, որի ընթացքում Հայաստանը շարունակաբար զիջումներ է կատարում՝ առանց փոխադարձ քայլեր ստանալու։ Որպես օրինակ նա մատնանշեց Արցախի հայաթափումն ու Տավուշի մարզում իրականացված սահմանազատումը՝ պնդելով, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել համարժեք ձեռքբերումներ։«Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է։ Եթե Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առավելություն չկա, ուրեմն զիջում է»,– նշեց Վարդևանյանը։Նա շեշտեց, որ «խաղաղություն առանց զիջումների» հայեցակարգն առաջիկայում ավելի մանրամասն կներկայացվի հանրությանը։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049918_2:0:1425:1067_1920x0_80_0_0_aaaa33578dd12c4f5fbfea1da15a791e.jpg.webp
հայաստան, սահմանադրություն, հանրաքվե, խաղաղություն, ադրբեջան, նիկոլ փաշինյան
հայաստան, սահմանադրություն, հանրաքվե, խաղաղություն, ադրբեջան, նիկոլ փաշինյան
ԱԺ փոխնախագահը համոզված է, որ Ադրբեջանը նույնիսկ Սահմանադրության փոփոխության դեպքում պատրաստ չէ խաղաղության։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի երաշխավորում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում իշխանությունները խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտ էին ներկայացնում Հայաստանի Սահմանադրությունը։
«Երբ ինքն ասում է, որ մենք կփորձենք դեռ ստանալ երաշխիք, որ այլ պահանջներ չեն լինելու, նշանակում է, որ հիմա էլ չունեն։ Բայց իրենց խոսույթը… Եթե հիմա մի քանի ժամ հետ գնաք, կհիշեք՝ իրենք խոսում էին, որ խաղաղությունն արդեն կա»,– ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկինում հայտարարում էր, թե սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում սեպտեմբերին աղետալի պատերազմ է սկսվելու, սակայն ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստացավ, իսկ կանխատեսված պատերազմը տեղի չունեցավ։
«Երբ մենք ասում ենք, որ ստացվում է՝ Ադրբեջանը հերթական անգամ ձեզ խաբել է, նույն հաջողությամբ էլ իրենք մեր հայրենակիցներին են խաբել։ Որովհետև երբ ասում են՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը», ուրեմն խաղաղությունը պետք է լինի, չէ՞։ Բայց ստացվում է՝ խաղաղությունը չկա։ Ամբողջ խնդիրն այդտեղ է»,–նշեց Վարդևանյանը։
Նա հարց բարձրաձայնեց, որ, եթե իշխանությունների պնդմամբ խաղաղությունն արդեն հաստատված է, ապա ինչո՞ւ մինչ օրս չի ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։
«Ի՞նչն է դժվարությունը խաղաղության պայմանագրի ստորագրման։ Չէ՞ որ եթե խաղաղություն կա, մենք նույնիսկ կարող ենք ասել՝ էլ ընդհանրապես ի՞նչ պայմանագրի մասին ենք խոսում»,– ընդգծեց նա։
Վարդևանյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն առնչվում Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, քանի որ դա ինքնիշխան պետության ներքին հարցն է։ Նա նաև հիշեցրեց, որ Փաշինյանը նախկինում խոսել է Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա խնդիրների մասին, մինչդեռ այժմ այդ հարցը չի բարձրացնում։
ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջ քաշած «խաղաղություն առանց զիջումների» գաղափարին։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը դեմ չէ խաղաղությանը, սակայն անընդունելի է այնպիսի գործընթացը, որի ընթացքում Հայաստանը շարունակաբար զիջումներ է կատարում՝ առանց փոխադարձ քայլեր ստանալու։ Որպես օրինակ նա մատնանշեց Արցախի հայաթափումն ու Տավուշի մարզում իրականացված սահմանազատումը՝ պնդելով, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել համարժեք ձեռքբերումներ։
«Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է։ Եթե Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առավելություն չկա, ուրեմն զիջում է»,– նշեց Վարդևանյանը։
Նա շեշտեց, որ «խաղաղություն առանց զիջումների» հայեցակարգն առաջիկայում ավելի մանրամասն կներկայացվի հանրությանը։