Քվեների 97,3%-ի հաշվարկից հետո Նեթանյահուի դաշինքը պահպանում է առաջատարի դիրքը. ԿԸՀ

https://arm.sputniknews.ru/20261029/qveneri-973-i-hashvarkic-hetvo-netanjahui-dashinqy-pahpanum-e-arajatari-dirqy-kyh-108669194.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/14/43828078_159:0:1582:1067_1920x0_80_0_0_f68380f834b4d810a8c07bfc0e5bd59f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, ընտրություններ, բենիամին նեթանյահու

իսրայել, ընտրություններ, բենիամին նեթանյահու

Բաժանորդագրվել

Ո՛չ իշխող կոալիցիան, ո՛չ էլ ընդդիմադիր դաշինքը խորհրդարանական մեծամասնություն դառնալու համար անհրաժեշտ քվեներ չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Քվեների 97,3%-ի հաշվարկի արդյունքում Իսրայելի իշխող կոալիցիան՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, պահպանում է առաջատարի դիրքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի ԿԸՀ տվյալներին:

Միաժամանակ ո՛չ կոալիցիան, ո՛չ էլ ընդդիմադիր դաշինքը նախկինի պես չեն կարողանում խորհրդարանական մեծամասնություն դառնալ, որն անհրաժեշտ է կառավարություն ձևավորելու համար:

ԿԸՀ տվյալների համաձայն՝ «Լիկուդ» կուսակցությունն այս փուլում կարող է 120-տեղանոց խորհրդարանում հավակնել ամենամեծ թվով աթոռների և ստանալ 27 մանդատ: Իշխող կոալիցիան ընդհանուր առմամբ առայժմ ստանում է 53 մանդատ: Գադի Այզենկոտի ընդդիմադիր գլխավոր «Յաշար» կուսակցությունը 21 մանդատով երկրորդ տեղում է: Ընդդիմության դաշինքն այս փուլում ստանում է 48 մանդատ: Արաբական կուսակցությունների ցուցակը մեծությամբ երրորդ ուժն է (19 մանդատ): Իսրայելի խորհրդարանում 120 տեղ կա, ուստի մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 61 մանդատ:

Բոլոր քվեների հաշվարկը կավարտվի հոկտեմբերի 29-ին, իսկ ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները պետք է հրապարակվեն նոյեմբերի 4-ից ոչ ուշ:

Իսրայելի խորհրդարանական ընթացակարգի համաձայն՝ պաշտոնական արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով կուսակցությունների ղեկավարներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարական կոալիցիա:

Որպես կանոն` վարչապետի թեկնածու է դառնում Քնեսեթում առավելագույն թվով աթոռներ զբաղեցրած կուսակցության առաջնորդը, սակայն նախագահը կառավարության ձևավորումը կարող է հանձնարարել նաև այն գործչին, որի կուսակցությունը չի ստացել առավելագույն ձայները, սակայն ի վիճակի է ստեղծել կոալիցիա, որը կվերահսկի 61 մանդատանոց մեծամասնությունը:

Leave a comment