Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանի ղեկավարության, միջուկային ծրագրի հետ կապված թիրախների․ Axios

Եթե Իրանի հետ ռազմական գործողությունները վերսկսվեն, Միացյալ Նահանգները կարող է ավիահարվածներ հասցնել այնպիսի թիրախների, որոնք կապված են Իսլամական Հանրապետության ղեկավարության, միջուկային ծրագրի, էներգետիկ ոլորտի և ենթակառուցվածքների հետ․ այս մասին գրել է Axios-ը։

Թեհրանի հետ բանակցություններում միջնորդներն առաջարկել են, որ Իրանը թույլ տա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) ստուգումներ իրականացնել իր միջուկային օբյեկտներում՝ դրա դիմաց ստանալով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների մեղմացում։

Հղում անելով իր աղբյուրներին՝ պարբերականը նշել է, որ այդ միջնորդները՝ Կատարի գլխավորությամբ, աշխատում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական ​​համաձայնության հասնելու ուղղությամբ՝ ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու նպատակով։

Աղբյուրները նաև նշել են, որ հակամարտության վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները կարող է «մեկ շաբաթվա ընթացքում ինտենսիվ ավիահարվածներ հասցնել այնպիսի թիրախների, որոնք կապված են իրանական ղեկավարության, էներգետիկ ոլորտի, միջուկային ծրագրի և ենթակառուցվածքների հետ»։

Leave a comment