https://arm.sputniknews.ru/20261029/alievy-chi-masnakci-tjurqakan-petutjunneri-kazmakerputjan-gagatnazhvoghvovin-108662888.html
Ալիևը հրաժարվել է Անկարայում մասնակցել թյուրքական պետությունների գագաթնաժողովին
Ալիևը հրաժարվել է Անկարայում մասնակցել թյուրքական պետությունների գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Ալիևին հրավիրել էր գագաթնաժողովին: 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T17:19+0400
2026-10-29T17:19+0400
2026-10-29T17:23+0400
իլհամ ալիև
թուրքիա
գագաթնաժողով
անկարա
ադրբեջան
նախագահ
ջեյհուն բայրամով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107900115_0:0:3067:1725_1920x0_80_0_0_2d97cec738774b6704dde5522db5f370.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-30-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Պատճառը, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Caliber» պորտալը, Բաքվում ավելի վաղ ծրագրված միջոցառումներն ու նախագահի աշխատանքային լարված գրաֆիկն են:Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Ալիևին հրավիրել էր մասնակցել գագաթնաժողովին:Նոր էջ է բացվում. Ալիևը խոսել է Մեծ Բրիտանիայի հետ գործակցության մասինԼրատվամիջոցի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի կունենան ֆուտբոլի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի փառատոնի եզրափակիչ հանդիպումն ու փակման պաշտոնական արարողությունը, որոնք Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվում են առաջին անգամ: Ալիևի մասնակցությունը պարգևատրման արարողությանը նախապես պլանավորված էր։Նախագահի հանձնարարությամբ՝ Ադրբեջանը ԹՊԿ գագաթնաժողովին կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
թուրքիա
անկարա
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107900115_174:0:2905:2048_1920x0_80_0_0_d020ed44a1ee13e058ea9570dbb44b0d.jpg.webp
իլհամ ալիև, թուրքիա, գագաթնաժողով, անկարա, ադրբեջան, նախագահ, ջեյհուն բայրամով
իլհամ ալիև, թուրքիա, գագաթնաժողով, անկարա, ադրբեջան, նախագահ, ջեյհուն բայրամով
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Ալիևին հրավիրել էր գագաթնաժողովին:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-30-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Պատճառը, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Caliber» պորտալը, Բաքվում ավելի վաղ ծրագրված միջոցառումներն ու նախագահի աշխատանքային լարված գրաֆիկն են:
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Ալիևին հրավիրել էր մասնակցել գագաթնաժողովին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի կունենան ֆուտբոլի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի փառատոնի եզրափակիչ հանդիպումն ու փակման պաշտոնական արարողությունը, որոնք Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվում են առաջին անգամ: Ալիևի մասնակցությունը պարգևատրման արարողությանը նախապես պլանավորված էր։
Նախագահի հանձնարարությամբ՝ Ադրբեջանը ԹՊԿ գագաթնաժողովին կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: