Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել սոցցանցի իր էջում․
«Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունը՝ NVIDIA-ն միլիարդների ներդրում է անում Հայաստանում ՝չիպերի արտադրության մեջ: Սա հսկայական, թե՛ կոնկրետ, թե՛ խորհրդանշական նշանակություն ունեցող փաստ է։
Եթե այսօր մենք ունենայինք իմ ստեղծած տեխնոլոգիական համալսարանը, և այն Իվանիշվիլին չկործաներ, նման արտադրություն անպայման կբացվեր Վրաստանում»։