Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի հոկտեմբերի 30-ին 9:00-ից մինչև 18:00-ն

 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 30-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ, Արբաթ, Գետափնյա բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։

 

ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Արագածոտնի մարզի Ղազարավան, Բազմաղբյուր, Ուջան, Կոշ և Արագածոտն բնակավայրերի գազասպառողների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոցի գազասպառողների,

 

ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն՝ Լոռու մարզի Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Գազպրոմ Արմենիա

Leave a comment