https://arm.sputniknews.ru/20261029/hanrajin-tshnshum-kgvortsadrenq-nikvol-pashinjany-sparnac-paterazmvov-ev-cujcervov-108651815.html
Հանրային ճնշում կգործադրենք. Նիկոլ Փաշինյանը սպառնաց պատերազմով և ցույցերով
Հանրային ճնշում կգործադրենք. Նիկոլ Փաշինյանը սպառնաց պատերազմով և ցույցերով
Sputnik Արմենիա
Նա հերթական անգամ հայտարարեց, թե Անկախության հռչակագրի գաղափարաբանությունից հրաժարվելը կապ չունի Ադրբեջանի գործոնի հետ։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T13:37+0400
2026-10-29T13:37+0400
2026-10-29T13:37+0400
հայաստան
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107844442_0:84:1600:984_1920x0_80_0_0_319be3e5b0b625f43f6187307d6830da.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։Նա շեշտեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված կլինի կողմ քվեարկել նախագծին։«Կարող են ասել` համաձայն չեն նախագծին, բայց համաձայն են, որ քաղաքական պրոցես սկսի ու ժողովուրդը որոշի։ Ես երեկ ԱԺ–ում կառավարության հարցուապատասխանից հետո տեսա այդ հնարավորությունը։ Մենք պետք է անենք մի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել։ Երբ գա այն պահը, որ ընդդիմությունը, իշխանությունը, հանրությունը հարց հնչեցնի` արդյոք երաշխավորում եմ խաղաղություն, ապա Սահմանադրության փոփոխությանը դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը։ Այսինքն` կստացվի կողմ քվեարկել պատերազմին։ Հարցը հնչելուն պես որպես երաշխիք դնելու եմ իմ քաղաքական վստահելիությունն ու մանդատը»,– ասաց Փաշինյանը։Նա կրկին ընդգծեց` նոր Սահմանադրությունը պետության հարատևության տեսլականի վրա է հիմնված, ու իշխանությունը գնալու է այդ ճանապարհով։ Փաշինյանը հերթական անգամ ընդգծեց, թե Անկախության հռչակագրի գաղափարաբանությունից հրաժարվելը կապ չունի Ադրբեջանի կամ արտաքին այլ գործոնից։«Երբ ես գամ, ասեմ` այո, այս ամենի արդյունքում վերջ, ես երաշխավորում եմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է և վավերացվելու է, ընդդիմությունը դե՞մ է քվեարկելու։ Դա նշանակում է ոչնչանալ տեղում։ Չի կարող ընդդիմությունը նման իրավիճակում դեմ քվեարկել։ Եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, դրանից հետո կսկսվեի քաղաքական պրոցես»,– հայտարարեց ՓաշինյանըՀՀ վարչապետը համոզված է` ՀՀ ժողովուրդը պաշտպանելու է այդ գաղափարն ու գաղափարախոսությունը, ինքն էլ խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու այլընտրանք չի տեսնում։ Ըստ Փաշինյանի` սա իր` որպես ՀՀ վարչապետի թիվ 1, 2, 3 առաքելությունն է ու ինքը հետևողական ու աննահանջ գնալու է այդ ճանապարհով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107844442_89:0:1512:1067_1920x0_80_0_0_469b7e245723aad455f4a8f674abfc74.jpg.webp
հայաստան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան
հայաստան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան
Նա հերթական անգամ հայտարարեց, թե Անկախության հռչակագրի գաղափարաբանությունից հրաժարվելը կապ չունի Ադրբեջանի գործոնի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա շեշտեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված կլինի կողմ քվեարկել նախագծին։
«Կարող են ասել` համաձայն չեն նախագծին, բայց համաձայն են, որ քաղաքական պրոցես սկսի ու ժողովուրդը որոշի։ Ես երեկ ԱԺ–ում կառավարության հարցուապատասխանից հետո տեսա այդ հնարավորությունը։ Մենք պետք է անենք մի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել։ Երբ գա այն պահը, որ ընդդիմությունը, իշխանությունը, հանրությունը հարց հնչեցնի` արդյոք երաշխավորում եմ խաղաղություն, ապա Սահմանադրության փոփոխությանը դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը։ Այսինքն` կստացվի կողմ քվեարկել պատերազմին։ Հարցը հնչելուն պես որպես երաշխիք դնելու եմ իմ քաղաքական վստահելիությունն ու մանդատը»,– ասաց Փաշինյանը։
Նա կրկին ընդգծեց` նոր Սահմանադրությունը պետության հարատևության տեսլականի վրա է հիմնված, ու իշխանությունը գնալու է այդ ճանապարհով։ Փաշինյանը հերթական անգամ ընդգծեց, թե Անկախության հռչակագրի գաղափարաբանությունից հրաժարվելը կապ չունի Ադրբեջանի կամ արտաքին այլ գործոնից։
«Երբ ես գամ, ասեմ` այո, այս ամենի արդյունքում վերջ, ես երաշխավորում եմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է և վավերացվելու է, ընդդիմությունը դե՞մ է քվեարկելու։ Դա նշանակում է ոչնչանալ տեղում։ Չի կարող ընդդիմությունը նման իրավիճակում դեմ քվեարկել։ Եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, դրանից հետո կսկսվեի քաղաքական պրոցես»,– հայտարարեց Փաշինյանը
ՀՀ վարչապետը համոզված է` ՀՀ ժողովուրդը պաշտպանելու է այդ գաղափարն ու գաղափարախոսությունը, ինքն էլ խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու այլընտրանք չի տեսնում։ Ըստ Փաշինյանի` սա իր` որպես ՀՀ վարչապետի թիվ 1, 2, 3 առաքելությունն է ու ինքը հետևողական ու աննահանջ գնալու է այդ ճանապարհով։