Այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է. Փաշինյանը՝ «Անկախության հռչակագրի» մասին

Այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է. Փաշինյանը՝ «Անկախության հռչակագրի» մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք ունենք հնարավորություն թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնելու, որ ընդդիմությունը ստիպված լինի հանրային ճնշման ներքո կողմ քվերակել նախագծին՝ ասելով, որ համաձայն չի, բայց համաձայն է, որ քաղաքական պրոցես սկսվի և ժողովուրդը որոշի, ես այդ հնարավորությունը տեսա»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նոր Սահմանադրության հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով «Անկախության հռչակագրին՝ Փաշինյանը նշեց. «Հայաստանի «Անկախության հռչակագրի» տեքստը հակապետական է, որովհետև այդ տեքստով հնարավոր չի ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է, մենք մեր պատմությունից պետք է դասեր քաղենք: Նոր Սահմանադրությունը պետության հարատևության տեսլականի վրա է հիմնված, մենք գնալու ենք այդ ճանապարհով, համոզված եմ, որ հայ ժողովուրդը պաշտպանելու է այդ գաղափարը: Ես չեմ տեսնում այլընտրանք, քան խաղաղությունը: Խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ դարձնելը թիվ մեկ, երկու, եերք առաքելությունն է, որ ես ՀՀ վարչապետի պաշտոնում պետք է կատարեմ և հետևողական, աննահանջ գնալու եմ այդ ճանապարհով: Ակնհայտ է՝ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի և վավերացվի, դրա կարևորությունն ընդգծվում է նաև այսօրվա աշխարհին նայելով: Աշխարհակարգը կազմաքանդվում է, մենք այս ընթացքում բարեբախտաբար կարողացել ենք խաղաղությունը հաստատել, այս պատմական առաքելության հետևից ես աննահանջ գնալու եմ և մեր ժողովուրդը մեզ աջակցելու է: «Անկախության հռչակագրի» գաղափարաբանությունից հրաժարվելը կապ չունի Ադրբեջանի հետ, դա ՀՀ պետական շահերից է բխում»:

Հարցին, թե երաշխավորում է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագիրը կստորագրվի և կլինի վերջնական՝ Փաշինյանն ասաց. «Երբ ասում եմ, որ մենք պետք է աշխատենք անելու առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել, դա նշանակում է, որ երբ այդ հարցը հնչի, ես հստակ ասեմ՝ երաշխավորում եմ և որպես երաշխիք դնում եմ իմ քաղաքական վստահելիությունն ու մանդատը: Եթե իրադրությունը լինի այնպիսին, որ ես ասեմ այո, երաշխավորում եմ, Սահմանադրության դեմ քվերակելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը, այսինքն՝ կողմ քվեարկել պատերազմին: Երբ ստանամ այդ հարցի պատասխանը, կգամ պարզ կասեմ երաշխավորում եմ, թե՝ ոչ, այսօր այդ հարցի պատասխանը չունեմ: Իմ պլան Ա-ն նա է, որ ես կարողանամ վստահ ասել՝ այո, երաշխավորում եմ, բայց սրանից հետո էլ են հնչելու հարցեր, շատ կարևոր է, որ դրանց պատասխանները նույնպես ունենամ: Երեկվանից սկսվեց մի քաղաքական պրոցես, որն ավարտվելու է այոյով, կամ ոչով»:

Leave a comment