Աջակցում եմ ՔՊ խմբակցության պատգամավորների գործողությունները, աթոռովա, թե ինչով, համարժեք և ճիշտ է․ վարչապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Այս մասին այսօր կառավարությունում, անդրադառնալով Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե որևէ մեկը ընդդիմադիր է, դա չի նշանակում է, որ ինքը պետք է լկտիանա։
«Ես տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա և ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ, աթոռովա, թե ինչով, համարժեք և ճիշտ է»,-ասաց նա։