Քաղաքականություն
29.10.2026 | 10:31
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարել է, որ հոկտեմբերի 28-ի երեկոյից մինչև 29-ի առավոտ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 613 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերը անօդաչուների մեծ մասը «չեզոքացրել են» հեռավոր մոտեցումներում, ևս 231 անօդաչու ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Հարձակման հետևանքների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Դոմոդեդովոյում, Վնուկովոյում և Ժուկովսկիում, տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմանաներում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Երկու ժամ անց դրանք վերացվել են։
ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ Թուրքիայից Մոսկվա թռչող երկու ինքնաթիռ Վնուկովոյում սահմանափակումների պատճառով հետ է վերադարձել։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ի գիշերը հարձակման է ենթարկվել նաև Ստերլիտամակը։ Astra տելեգրամյան ալիքը, ուսումնասիրելով հրապարակված կադրերը, պնդում է, որ ծուխը բարձրանում է Բաշկիրիայի սոդայի գործարանի տարածքից։ Astra-ն հիշեցնում է, որ գործարանը հարձակման էր ենթարկվել նաև օգոստոսին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի