Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին այսօր շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ նախատեսված է նրա գործով հերթական դատական նիստը։
Նախօրեին Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը վատթարացել է, և առողջական նոր խնդիրներ են առաջացել։
Առայժմ լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացվել նրա առողջական վիճակի և դատարան շտապօգնության մեքենայով տեղափոխելու անհրաժեշտության վերաբերյալ։