Նավթավերամշակման գործարան պետք է կառուցեիք, ուշանում է արդեն. Եղոյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին

Նավթավերամշակման գործարան պետք է կառուցեիք, ուշանում է արդեն. Եղոյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

««Ուժեղ Հայաստան»-ն ասում է, որ տնտեսության կառուցվածքը պետք է փոխել, պետք է նավթը ներմուծել Արաբական Էմիրություններից, դուք եք մեր միջի գործարարը, դուք եք մեր միջի հարուստը, Forbes-ի ցուցակում՝ արեք, դուխով ներմուծեք»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Դիմելով «Ուժեղ Հայաստան»-ին՝ Եղոյանն ասաց. «Նավթավերամշակման գործարան պետք է կառուցեիք, ուշանում է արդեն, հեսա տարին պրծնում է: Մի խլեքը որն է, այն ժամանակ, որ դուք կոպեկներով առնում էիք, ՀԷՑ-ը նկատի ունեիք, ՀԷՑ-ը չի խլվել, այն ազգայնացվում է, վերադարձվում է ժողովրդին, ումից, որ ժամանակին խլվել է: Մեր միջի ուժեղ գործարարները դուք եք, ուզում եք հիմնել արտադրություն՝ հիմնեք, նավթ էլ ներկրեք, մշակեք էլ, եթե խնդիրներ կծագեն, կգաք այստեղից կասեք՝ խնդիր է ծագել, ուզում էինք Էմիրություններից նավթ ներկրեինք կամ բենզին, սահմանի վրա մեզ չթողեցին, կամ ուզեցին փայ մտնել կամ խանգարել: Ընենց, որ սկսում եք ներկրել ինչ ուզում եք, որտեղից ուզում եք պետության և ձեզ համար շահավետ պայմաններով»:

Leave a comment