«Նկարները չեն կարող փոխանցել աշխատանքի ապշեցուցիչ նրբությունը»․ Անդրեասյանը՝ Մեծամորի նոր գտածոների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ովքեր դեռ չեն եղել Մեծամորի հնավայրում, գնալու ևս մեկ առիթ:

Գիտեք, որ Մեծամորում է գտնվում հնագիտական ոսկու մեր ամենամեծ հավաքածուն, ինչպես նաև բացառիկ գտածոներ մ.թ.ա. 16-15-րդ դարերից, օրինակ, բաբելոնյան ագաթե գորտ-կշռաքարը, եգիպտական հիերոգլիֆներով սարդոնիքսե կնիքը, այստեղ են գտնվում հնագույն մետաղաձուլարան և աստղադիտարան: Բայց բացահայտումները նաև շարունակվում են:

Նկարներում վերջին շրջանի պեղումներից հռոմեական Օկտավիանոս Օգոստոս կայսեր արծաթե դրամն է, ոսկյա զարդեր:

Նկարները չեն կարող փոխանցել աշխատանքի ապշեցուցիչ նրբությունը: Առաջարկում եմ այցելել ու տեղում դիտել, հատկապես, որ դպրոցական արձակուրդներ են, իսկ սա արձակուրդն անցկացնելու հրաշալի ձև է»:

Leave a comment