«Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը պետք է գնի Հայաստանը»․ Հայկ Խանումյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը պետք է գնի Հայաստանը։ Վարչապետ Փաշինյանն ասում է, որ լավագույն տարբերակը կլինի այն, որ կոնցեսիոն կառավարումը գնի Հայաստանի և Ռուսաստանի բարեկամ որևէ երկիր։ Ո՞րն է այդ երկիրը։ Ղազախաստանը՞։ Հայակական երկաթուղու ռուսական կառավարումը խնդիրներ է ստեղծում ապագա ապաշրջափակման համար։ Հայկական երկաթուղին պետք է կառավարվի հայկական ընկերության կողմից, ենթակառուցվածքների համար մղվող գլոբալ մրցակցության մեջ որևէ այլ դերակատարի մուտքը միշտ էլ խնդիր է առաջացնելու»։

Leave a comment