Սամվել Կարապետյանը չի հավատում, որ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների

https://arm.sputniknews.ru/20261027/samvel-karapetjany-chi-havatum-vor-pashinjany-kgna-artahert-yntrutjunneri-108582293.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1e/104013260_108:0:1529:1066_1920x0_80_0_0_1c63096cf5c69f109059afb304071ad2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, նիկոլ փաշինյան, իշխանություն, ընդդիմություն

սամվել կարապետյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, նիկոլ փաշինյան, իշխանություն, ընդդիմություն

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանն այն կարծիքին է, որ TRIPP–ի գործարկումը շատ մեծ վտանգներ կարող է ունենալ Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը չի հավատում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների։ Այդ մասին նա լրագրողներին ասաց իր գործով դատական նիստից առաջ։

Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը նոր Սահմանադրության ընդունման համար։

«Փաշինյանին գնդակահարես էլ, չի գնա արտահերթ ընտրության. մեկ միլիարդ դոլար ծախսելով` հազիվ կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել։ Մեզ պետականամետ, լոյալ իշխանություն է պետք, ընդդիմությունը միշտ պետականամետ է ու ազգասեր»,– նշեց նա։

Կարապետյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն ընդդիմության համար այնքան լավ չեն անցել` հաշվի առնելով ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունները։

«ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների, կարելի է ասել, քաղաքական պանիխիդան էր, մի քանի ամսից կսկսվի թաղման պրոցեսը»,– վստահեցրեց Կարապետյանը։

Հարցին` մյուս համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» կունենա՞ իր թեկնածուները, Կարապետյանը ժպիտով նշեց. «Բոլորը ձերբակալված են, էլ մարդ չունենք, որ առաջադրենք, ո՞ւմ առաջադրենք։ Օրինակ` հիմա Սպիտակում առաջադրել ենք, ինձ թվում է` շուտով իրեն էլ կձերբակալեն»։

Նա անդրադարձավ նաև ռուսական գազի գնի հնարավոր բարձրացմանը` վստահեցնելով, որ այդ հարցն ամբողջովին կախված է Փաշինյանի խելքից ու շնորքից, ապա հեգնանքով ավելացրեց. «Ինքն ուժեղ բանակցող է, ես վստահ եմ, որ ինքը կգնա ու կխնդրի, որ թանկացնեն գազը։ Փաշինյանի նպատակը հայ ժողովրդին աղքատացնելն է։ Այն համանյքներում, որտեղ աղքատության շատ բարձր մակարդակ կա, Փաշինյանը շատ բարձր ձայեր է հավաքում, իսկ համեմատաբար ավելի բարեկեցիկ համայնքներում` ոչ»։

Ինչ վերաբերում է TRIPP–ի գործարկմանը, ապա Կարապետյանի կարծիքով` այն շատ մեծ վտանգներ կարող է ունենալ Հայաստանի համար։

«Օրինակ` կարող են TRIPP–ը որպես միջանցք բացել ու մեզ ցտեսություն ասել, ու նույն վտանգները կախված կմնան մեր երկրի գլխին»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a comment