Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում

Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը հունական «Անդրոգեաս» ակումբի կազմում հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանի WBL2 լիգայի չորրորդ տուրում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

«Անդրոգեասը» 73։69 հաշվով առավելության է հասել «Իոնիկոս Նեա Ֆիլադելֆիասի» նկատմամբ։

Մանուչարյանը վաստակել է 14 միավոր, կատարել 7 ռեբաունդ և 3 արդյունավետ փոխանցում։

Leave a comment