Դատարանի շենքից փախած կալանավորը հայտնաբերվել է

ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողները Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ երեկ Արմավիրի մարզի դատարանից կալանավոր էր փախել, ոստիկանությունն անցել էր ուժեղացված ծառայության։

Leave a comment