Փետրվարի 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 14-ին՝ 18-22մ/վ, 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 18.9°C (1979թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա – 22.2°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -1.0°C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ: