Թուրքիայի հարավում գիշերը պտտահողմը ավերել է բանվորների համար նախատեսված ժամանակավոր կացարանները (վագոն-տնակները), ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 1-ն էլ՝ վիրավորվել։
Պտտահողմը ավերել է շինհրապարակում երկու կացարան և տապալել աշտարակային ամբարձիչը։ Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը հայտնել է, որ պտտահողմի պատճառով 5 բանվոր դուրս է նետվել կացարաններից։ 2 հոգի մահացել են դեպքի վայրում, իսկ մյուս 2-ը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Ողջ մնացած միակ աշխատողը ստացել է թեթև վնասվածքներ։
Աղետը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Թուրքիայի Միջերկրական ծովի ափին Անթալիա քաղաքի Քեփեզ շրջանի Ֆեւզի Չաքմաք թաղամասում։ Մինչ այդ օդերևութաբանական ծառայությունը տարածաշրջանի համար հայտարարել էր եղանակային «դեղին» մակարդակի նախազգուշացում հորդառատ անձրևների վտանգի մասին։