https://arm.sputniknews.ru/20261026/apagajum-adrbejani-het-hamategh-tsragrer-karvogh-enq-irakanacnel-shm-nakharar–108559216.html
Ապագայում Ադրբեջանի հետ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել. ՇՄ նախարար
Ապագայում Ադրբեջանի հետ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել. ՇՄ նախարար
Sputnik Արմենիա
Համբարձում Մաթևոսյանի խոսքով` կողմերը համատեղ նախագծերի շրջանակում կփորձեն վերականգնել վերջին տասնամյակների ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասը։ 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T20:14+0400
2026-10-26T20:14+0400
2026-10-26T20:14+0400
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
շիկահող
ադրբեջան
հայ-ադրբեջանական
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108312465_0:107:2048:1259_1920x0_80_0_0_5cb298a58ae633e9f483d01e9853f007.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սահմանազատման աշխատանքները, երբ ավարտվեն, հետո Հայաստանը ոչ միայն Ադրբեջանի, այլև հարևան մյուս երկրների հետ հնարավորություն կլինի անդրսահմանային բնապահպանական ծրագրեր իրականացնել միասին։ Այս մասին այսօր COP17–ի շրջանակում անցկացված քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը` անրադառնալով Ջերմուկի տարածքում և Շիկահողի արգելոցում Ադբեջանի կողմից անտառահատումների մասին հարցին։ Նախարարի խոսքով՝ բնապահպանական բոլոր աղետները դատապարտելի են, և խնդիրները կոնկրետ երկրներին չեն վերաբերում, քանի որ բնությունը սահմաններ չի ճանաչում։Նա նշեց, որ իր համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրները, բայց ավելի կարևոր են Հայաստանի առաջնահերթությունները:«Եթե մենք խոսում ենք սահմանային հարցերի և հարևանների հետ մեր ունեցած հարաբերությունների մասին, ապա մեր քաղաքականությունը առաջնորդվում է խաղաղության օրակարգով»,– հայտարարեց Մաթևոսյանը։Հիշեցնենք, որ Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերին վնաս հասցնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի հարուցվել: Ընդ որում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։
շիկահող
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108312465_114:0:1934:1365_1920x0_80_0_0_56246fb37d53ac38f29cc42bf44fc8d1.jpg.webp
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), շիկահող, ադրբեջան, հայ-ադրբեջանական, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), շիկահող, ադրբեջան, հայ-ադրբեջանական, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
Համբարձում Մաթևոսյանի խոսքով` կողմերը համատեղ նախագծերի շրջանակում կփորձեն վերականգնել վերջին տասնամյակների ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասը։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սահմանազատման աշխատանքները, երբ ավարտվեն, հետո Հայաստանը ոչ միայն Ադրբեջանի, այլև հարևան մյուս երկրների հետ հնարավորություն կլինի անդրսահմանային բնապահպանական ծրագրեր իրականացնել միասին։ Այս մասին այսօր COP17–ի շրջանակում անցկացված քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը` անրադառնալով Ջերմուկի տարածքում և Շիկահողի արգելոցում Ադբեջանի կողմից անտառահատումների մասին հարցին։
«Տարբեր ֆոնդերում նման հնարավորություններ ընձեռնվում են երկրներին, որպեսզի մեկ ամբողջական փաթեթով ներկայանան։ Վստահ եմ, որ սահմաանզատման աշխատանքներից հետո մենք նման հնարավորություն կունենանք և կփորձենք վերականգնել բնապահպանական կորուստները, որոնք մենք ունեցել ենք վերջին տասնյակ տարիների ընթացքում»,– հայտարարեց Մաթևոսյանը։
Նախարարի խոսքով՝ բնապահպանական բոլոր աղետները դատապարտելի են, և խնդիրները կոնկրետ երկրներին չեն վերաբերում, քանի որ բնությունը սահմաններ չի ճանաչում։
Նա նշեց, որ իր համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրները, բայց ավելի կարևոր են Հայաստանի առաջնահերթությունները:
«Եթե մենք խոսում ենք սահմանային հարցերի և հարևանների հետ մեր ունեցած հարաբերությունների մասին, ապա մեր քաղաքականությունը առաջնորդվում է խաղաղության օրակարգով»,– հայտարարեց Մաթևոսյանը։