«Կրթվելը նորաձև է»․ հանդիպումը սարոյանական ջերմությամբ լցրեց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահը․ Հակոբյան

«Կրթվելը նորաձև է»․ հանդիպումը սարոյանական ջերմությամբ լցրեց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահը․ Հակոբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կրթվելը նորաձև է» շարժման 54-րդ հանդիպումը սարոյանական ջերմությամբ լցրեց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը։

««Վիլյամ Սարոյան․ Մարդ մնալու արվեստը» խորագրով բանախոսությունն անտարբեր չթողեց ոչ ոքի։ Սքոթ Սեդրակյանը ներկայացրեց մեծն գրողին այնպիսին, ինչպիսին նա կար՝ իր հույզերով, անհանգստություններով, հաղթանակներով ու ձախողումներով։

Խոսվեց Սարոյանի կյանքի ճանապարհի, ստեղծագործական վերելքների, մարդասիրական փիլիսոփայության ու նրա անսահման հավատքի մասին մարդու նկատմամբ։

Բանախոսությանը մասնակցեց 180 հյուր՝ տարբեր երկրների դեսպաններ, արվեստագետներ, շարժման նախկին բանախոսներ և պարզապես մշակութասեր քաղաքացիներ։

Հարցուպատասխանը վերածվեց կենդանի ու անմիջական քննարկման․ նախատեսված 5 հարցի փոխարեն հնչեց 9-ը։ Քննարկմանն իր հարցով միացավ նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

Երբ մշակութային ժառանգությունը հանդիպում է անկեղծությանը, կրթությունը դառնում է ոչ միայն արժեք, այլև գրավիչ ընտրություն»,- գրել է նա և տեսանյութ հրապարակել։

Leave a comment