Հերիք չէ՞, դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, գրել է․«Հերիք չէ՞, դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին։ Թե բա՝ հունիսի 8-ին շարունակվելու է այն ընթացքը, որն ընդհատվել է 374թ. Պապ թագավորի սպանությամբ։ Պապ թագավորը Ձիրավի ճակատամարտ է հաղթել։

Դու ի՞նչ ես արել, բացի Արցախ հանձնելուց։ Հերիք, բոլ է խեղաթյուրես հայ ժողովրդի հերոսական պատմությունը։ Պապի սպանությունից հետո հայ ժողովուրդը Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթև կաթողիկոսի առաջնորդությամբ ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հրաշքով հայոց այբուբեն է ստեղծել։ 451-ին Սուրբ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ Ավարայրի ճակատամարտ է տեղի ունեցել։ Էլ չեմ խոսում 484-ին Վահան Մամիկոնյանի շնորհիվ Նվարսակի հայանպաստ հաշտության մասին։ Մի ամբողջ Բագրատունյաց թագավորության շրջանի վրա ես ստվեր գցում դու՝ Նիկոլ։ Այսինքն,  Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած ու Գագիկ 1-ին հե՞չ քեզ համար։ Անիի վերելք, հետագայում՝  Զաքարյան եղբայրների առաջնորդությամբ Անի մայրաքաղաքի ու Հայաստանի մեծ մասի ազատագրումը՝ հե՞չ։

Հայ ազգը հաղթանակներ ունեցել է ու էլի է ունենալու։ Սարդարապատ, Բաշ-Ապարան,Ղարաքիլիսա ու Լեռնայաստան … 1988-ի ազգային զարթոնք ու Արցախյան առաջին հերոսամարտի հաղթանակ։ 2016-ի Ապրիլյանի հաղթանակ…

Դու՝ ու՞ր, էդ հաղթանակ կերտողներն՝ ուր։ Նախկին նախագահներին չես մարսում, քանի որ քո «կիրթ և կառուցողական գործընկեր» Ադրբեջանի ղեկավարներին հաղթել են։ Լավ իմացիր, դու պարտության խորհրդանիշ ես, ու վերջ։

Հայկը չի պարտվելու ոսոխ բելին…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment