https://arm.sputniknews.ru/20261025/kyhn-ampvopel-e-masnakcutjuny-ajsor-kajacats-tim-yntrutjunnerum-108532441.html
ԿԸՀ–ն ամփոփել է մասնակցությունը այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում
ԿԸՀ–ն ամփոփել է մասնակցությունը այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում
Sputnik Արմենիա
Ամենաշատ մասնակցություն եղել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում` 68.83%, ամենաքիչը՝ կրկին Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` 25.39%։ 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T21:40+0400
2026-10-25T21:40+0400
2026-10-25T21:42+0400
տիմ ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108530843_0:67:1280:787_1920x0_80_0_0_65df9ddb62e6e2aa71b8962ab279e0c4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ՏԻՄ ընտրություններում ամենաշատ մասնակցություն ապահովել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքը` 68.83%։Տվյալները ներկայացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։Բարձր մասնակցություն արձանագրած համայնքների հնգյակում են նաև Վայոց Ձորի Եղեգնաձոր (62.56%), ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր (61.78%), Սյունիքի մարզի Մեղրի (57.97%), Շիրակի մարզի Արթիկ (57.42%), Սյունիքի մարզի Գորիս (54.54) համայնքներում։Ամենաքիչ մասնակցություն եղել է Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` 25.39%։ Ցածր մասնակցություն է գրանցվել նաև Կոտայքի մարզի Գառնի (37.19%), Արմավիրի մարզի Արմավիր (36.73%), Տավուշի մարզի Դիլիջան (39.32%), Արարատի մարզի Արտաշատ (40.09%) համայնքներում։Հավելենք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» մասնակցում էր միայն Ստեփանավանի ընտրություններին։Ժամը 20։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ն ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։Հավելենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ էին ՀՀ 21 համայնքում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108530843_72:0:1209:853_1920x0_80_0_0_946ab941f7e038d72379e60f1ea3ad88.jpg.webp
տիմ ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
տիմ ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
Ամենաշատ մասնակցություն եղել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում` 68.83%, ամենաքիչը՝ կրկին Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` 25.39%։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ՏԻՄ ընտրություններում ամենաշատ մասնակցություն ապահովել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքը` 68.83%։
Բարձր մասնակցություն արձանագրած համայնքների հնգյակում են նաև Վայոց Ձորի Եղեգնաձոր (62.56%), ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր (61.78%), Սյունիքի մարզի Մեղրի (57.97%), Շիրակի մարզի Արթիկ (57.42%), Սյունիքի մարզի Գորիս (54.54) համայնքներում։
Ամենաքիչ մասնակցություն եղել է Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` 25.39%։ Ցածր մասնակցություն է գրանցվել նաև Կոտայքի մարզի Գառնի (37.19%), Արմավիրի մարզի Արմավիր (36.73%), Տավուշի մարզի Դիլիջան (39.32%), Արարատի մարզի Արտաշատ (40.09%) համայնքներում։
Հավելենք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» մասնակցում էր միայն Ստեփանավանի ընտրություններին։
Ժամը 20։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ն ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։