https://arm.sputniknews.ru/20261024/mer-hamajnqy-dashinqi-hamajnqapeti-teknatsu-aram-karapetjanin-azat-en-ardzakel-108512262.html
«Մեր համայնքը» դաշինքի համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանին ազատ են արձակել
«Մեր համայնքը» դաշինքի համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանին ազատ են արձակել
Sputnik Արմենիա
ՏԻՄ ընտրություններին մասնակցող մի շարք թեկնածուներ և համակիրներ վաղ առավոտից բերման էին ենթարկվել։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T21:04+0400
2026-10-24T21:04+0400
2026-10-24T21:04+0400
հայաստան
տիմ ընտրություններ
հակակոռուպցիոն կոմիտե
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/13/102343199_0:133:2560:1573_1920x0_80_0_0_d4e2a95c5d5eb1bbf323d7209810a31f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Մարտունիում «Մեր համայնքը» դաշինքի համայնքապետի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը, որը բերման էր ենթարկվել առավոտյան, ազատ է արձակվել։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրա հետ Հակակոռուպցիոն կոմիտե էր տարվել նաև կինը։ Մի քանի ժամ հարցաքննությունից հետո նրանց բաց են թողել։Հիշեցնենք` որ այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք թեկնածուների և կուսակցությունների անդամների էր բերման ենթարկել երեք համայնքից՝ Մարտունի, Եղեգնաձոր և Արթիկ։ Ըստ կոմիտեի՝ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում իրականացվել են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։Արթիկում բերման էին ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ, ՀՀ հակոռուպցիոն կոմիտե էր տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Ավելի ուշ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Աստոյանն ու ավագանու 2 թեկնածուներ մի քանի ժամ անց ազատ են արձակվել։ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Արթիկից բերման ենթարկված` «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանի վերաբերյալ կալանքի միջնորդություն է ներկայացրել։Նշենք, որ առավոտյան Եղեգնաձոր համայնքից բերման են ենթարկվել նաև գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, ավագանու անդամի թեկնածուներ։ Նրանց վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։Վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/13/102343199_143:0:2418:1706_1920x0_80_0_0_3cf64bd8b60179001a6cf465d75bdb1b.jpg.webp
հայաստան, տիմ ընտրություններ, հակակոռուպցիոն կոմիտե, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
հայաստան, տիմ ընտրություններ, հակակոռուպցիոն կոմիտե, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
ՏԻՄ ընտրություններին մասնակցող մի շարք թեկնածուներ և համակիրներ վաղ առավոտից բերման էին ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Մարտունիում «Մեր համայնքը» դաշինքի համայնքապետի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը, որը բերման էր ենթարկվել առավոտյան, ազատ է արձակվել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Արթիկից բերման ենթարկված` «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանի վերաբերյալ կալանքի միջնորդություն է ներկայացրել։
Նշենք, որ առավոտյան Եղեգնաձոր համայնքից բերման են ենթարկվել նաև գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, ավագանու անդամի թեկնածուներ։ Նրանց վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։
Վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։