«Բնություն և մշակույթ» գագաթնաժողովը՝ COP17-ի շրջանակում

«Բնություն և մշակույթ» գագաթնաժողովը՝ COP17-ի շրջանակում

COP17-ի շրջանակում տեղի է ունեցել «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովի բացումը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

 

Իր ելույթում նա ընդգծել է բնության և մշակույթի անքակտելի կապը՝ որպես օրինակ ներկայացնելով հայկական դուդուկը, որի ստեղծման մեջ միահյուսվում են բնության պարգևած ծիրանենու փայտն ու սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունը։

 

Գագաթնաժողովի ընթացքում կարևորվել են բնական և մշակութային ժառանգության համատեղ պահպանությունը, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների հարգումը, ավանդական գիտելիքների արժևորումն ու որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցությունը։

 

Անդրադարձ է կատարվել նաև քննարկման ներկայացված «Բնություն և մշակույթ» Էրեբունի–Երևան հռչակագրի նախագծին՝ ընդգծելով ժառանգության պահպանությանն ուղղված համագործակցության և համայնքների համար հասանելի ու կայուն ֆինանսավորման անհրաժեշտությունը։

 

 Բնության պահպանությունը նաև մեր մշակութային ժառանգության, ինքնության և սերունդների միջև կապի պահպանումն է։

Leave a comment