Ռուսաստանցի մասնագետներին Բուշերի ԱԷԿ–ից տարհանելու լուրը կեղծ է. դեսպանություն

Բաժանորդագրվել

Դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ մասնագետները տարհանվելու մտադրություն չունեն։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Իրանում Ռուսաստանի դեսպանությունը հերքում է լուրն այն մասին, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներն ու Բուշերի ատոմակայանի մասնագետները տարհանվում են։

«Ո՛չ դեսպանության աշխատակիցները, ո՛չ էլ Բուշերի ատոմակայանի ռուսաստանցի մասնագետները տարհանվելու մտադրություն չունեն։ Բնականոն աշխատանքը շարունակվում է։ Հակառակի մասին պնդումն ապատեղեկատվություն է, որի աղբյուրը քաջ հայտնի է», – ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանությունն ընդգծել է` նման լուր են տարածել որոշ թշնամական լրատվամիջոցներ։

Հիշեցնենք, որ Բուշերի ատոմակայանը Իրանում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցված առաջին ատոմակայանն է։ Առաջին բլոկը երկրի էլեկտրաէներգիայի ցանցին է միացվել 2011 թվականին, իսկ իրանական կողմը շահագործման է հանձնել 2013 թվականին։

Ռուսաստանն ու Իրանը նաև ատոմակայանի երկրորդ և երրորդ բլոկների կառուցման նախագիծ են իրականացնում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրերի շրջանակում։

Leave a comment