Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը

Հոկտեմբերի 11-17-ը մթնոլորտային օդում փոշու պարունակության՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են արձանագրվել Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 17-ին ,

-Վարդանանց և Ծատուրյան փողոցի հարակից տարածքներ՝ չեն գերազանցել:

Հրազդանքաղաքում՝հոկտեմբերի 11-16-ը։

Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 14-ից 17-ը։

Գյումրի քաղաքում՝ հոկտեմբերի 14-ին»։

Leave a comment