UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը նվաճել է RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի միքին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:
Լաս Վեգասում կայացած RAF 14 մրցաշարում հայ մարտիկը մրցել է ամերիկացի Դիլոն Դենիսի հետ ու ժամանակից շուտ հաղթանակի հասել 10:0 հաշվով: Մենամարտի վերջնամասում Ծառուկյանը կանգնել է հատակին գտնվող մրցակցի վրա, իսկ Դենիսը փորձել է ոտքով հարվածել հայ մարտիկին, ինչից հետո միջամտել են անվտանգության աշխատակցները:
29-ամյա Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 9 մենամարտ, տարել 8 հաղթանակ ու կրել 1 պարտություն: 7 անընդմեջ հաղթանակից հետո հայ մարտիկը նախորդ մենամարտում պարտվել էր UFC-ի նախկին մարտիկ, 38-ամյա ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։
Դավիթ Եղիազարյան