Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան

https://arm.sputniknews.ru/20261024/hajastanum-amen-inchi-qartez-kkazmen-vovqer-hasaneliutjun-kunenan-108472416.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/922/76/9227662_422:0:1862:1080_1920x0_80_0_0_aaefcd9fb832ccccfee4b44b4ed2a5d8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, քարտեզ, կադաստրի կոմիտե, սուրեն թովմասյան

հայաստան, քարտեզ, կադաստրի կոմիտե, սուրեն թովմասյան

Բաժանորդագրվել

Հայաստանում արդեն կազմվել է քարտեզ՝ կոորդինատների և հասցեների միասնական ստանդարտով, ինչը բացառում է տարընթերցումները: Հաջորդիվ կկազմվեն թեմատիկ շերտերը՝ ստորգետնյա ենթակառուցվածքների, հանքավայրերի, անտառների, գյուղատնտեսական հողատարածքների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կշարունակվեն ազգային գեոպորտալի ստեղծման աշխատանքները՝ վերգետնյա և ստորգետնյա շերտերի քարտեզներով, ինչպես նաև հանքավայրերի, ջրային պաշարների, գյուղատնտեսության և այլ ոլորտների վերաբերյալ թեմատիկ բաժիններով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Ավելի վաղ կոմիտեն Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային աջակցությամբ մշակել էր տեղանքի քարտեզագրական հանույթի ազգային ստանդարտներ: Առանց նման ստանդարտի տարբեր գերատեսչություններում առաջանում էին տեղանքի կոորդինատների և հասցեների անհամապատասխանություններ: Այժմ նոր ստանդարտով արդեն իսկ իրականացվել է տեղագրական հանույթ հանրապետության ամբողջ տարածքում, դրա հիման վրա կազմվել է ազգային գեոպորտալ, որից կարող են օգտվել պետական գերատեսչությունները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու մասնավոր ընկերությունները՝ ներառյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները և ենթակառուցվածքային այլ օպերատորներ: Այժմ նրանց հետ բանակցություններ են ընթանում տվյալներին ընդլայնված հասանելիություն ապահովելու շուրջ:

Այնուհետև քարտեզում կտեղադրվեն ստորգետնյա և թեմատիկ շերտերը՝ հանքավայրերը, գետերն ու ստորգետնյա ջրերը, անտառներն ու գյուղատնտեսական նշանակության հողերը:

«Ապագայում հնարավոր կլինի քարտեզի վրա ընտրել ցանկացած տեղանք և ընդամենը մեկ սեղմումով տեսնել վերգետնյա ու ստորգետնյա ենթակառուցվածքների ու ռեսուրսների քարտեզը: Սա շատ հարմար գործիք կլինի ինչպես պետության, այնպես էլ ներդրողների համար»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Այս ծրագրերը քննարկման կներկայացվեն կառավարություն: Հավանություն ստանալու դեպքում կսկսվի ծրագրերի իրականացումը կա՛մ արտաքին ֆինանսավորմամբ, կա՛մ պետբյուջեի հաշվին, հնարավոր է նաև՝ Կադաստրի կոմիտեի սեփական եկամուտների հաշվին (կոմիտեն մասնավոր հատվածին վճարովի ծառայություններ է մատուցում անշարժ գույքի գրանցման, գործարքների ձևակերպման և այլ ուղղություններով):

Թովմասյանն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում Կադաստրի կոմիտեն կկարգավորի տվյալների հասանելիությունը, որոնք պետք է պաշտպանվածության որոշակի աստիճան ունենան:

Ծրագրի նոր փուլի աշխատանքները մեկնարկել են այս տարի, և կոմիտեի նպատակն է մինչև 2031 թվականը քարտեզագրել բոլոր նշված շերտերն ու գեոպորտալը դարձնել լիարժեք աշխատող հարթակ:

Leave a comment