https://arm.sputniknews.ru/20261023/rd-zun-hradadar-khastati-aljvoshkium-mardasirakan-gvortsvoghutjan-hamar-108485072.html
ՌԴ ԶՈւ–ն հրադադար կհաստատի Ալյոշկիում` մարդասիրական գործողության համար
ՌԴ ԶՈւ–ն հրադադար կհաստատի Ալյոշկիում` մարդասիրական գործողության համար
Sputnik Արմենիա
Մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալապես կարևոր բեռներ հասցնելու համար կկազմակերպվի ինժեներական հետախուզություն և դեպի Ալյոշկի մարդասիրական շարասյան… 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T20:42+0400
2026-10-23T20:42+0400
2026-10-23T20:42+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
խերսոն
հրադադար
հատուկ ռազմական գործողություն
մելանյա թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/08/1a/47352161_0:0:1600:901_1920x0_80_0_0_c73163d3e55ba76e6ca877afd51f1e75.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոլտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4-ից կդադարեցնեն կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադար կհաստատեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքումռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին՝ մարդասիրական օգնություն հասցնելու և խաղաղ բնակիչներին տարհանելու համար: Սպիտակ տանը հայտարարել են, որ պայմանավորվածության ձեռքբերման գործում առանցքային դեր է խաղացել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, ում հայտարարության մեջ նշվում է, որ նա անձամբէմասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին:«Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ դադարեցնում են կրակը և 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայիժամանակով 04:00-ից մտցնում են «լռության ռեժիմ»», – նշել է Գերասիմովը:Նրա խոսքով՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալապես կարեւոր բեռներ հասցնելու համար կկազմակերպվի ինժեներական հետախուզության անցկացում և մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժի ապահովում դեպի Ալյոշկի:
ուկրաինա
խերսոն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/08/1a/47352161_93:0:1514:1066_1920x0_80_0_0_651af20d6d69d1f05b4f08455bec0357.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, խերսոն, հրադադար, հատուկ ռազմական գործողություն, մելանյա թրամփ
ռուսաստան, ուկրաինա, խերսոն, հրադադար, հատուկ ռազմական գործողություն, մելանյա թրամփ
Մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալապես կարևոր բեռներ հասցնելու համար կկազմակերպվի ինժեներական հետախուզություն և դեպի Ալյոշկի մարդասիրական շարասյան անվտանգ երթևեկություն:
ԵՐԵՎԱՆ, 23 հոլտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4-ից կդադարեցնեն կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադար կհաստատեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքումռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին՝ մարդասիրական օգնություն հասցնելու և խաղաղ բնակիչներին տարհանելու համար: Սպիտակ տանը հայտարարել են, որ պայմանավորվածության ձեռքբերման գործում առանցքային դեր է խաղացել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, ում հայտարարության մեջ նշվում է, որ նա անձամբէմասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին:
«Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ դադարեցնում են կրակը և 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայիժամանակով 04:00-ից մտցնում են «լռության ռեժիմ»», – նշել է Գերասիմովը:
Նրա խոսքով՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալապես կարեւոր բեռներ հասցնելու համար կկազմակերպվի ինժեներական հետախուզության անցկացում և մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժի ապահովում դեպի Ալյոշկի: