Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

Բաժանորդագրվել

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. 2026 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ամենից շատ հարկ է վճարել բջջային հեռախոսների և տեխնիկայի ներկրող ու վաճառող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ ՀՀ պետական եկմուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

Նշված ընկերությունը 9 ամսում 64 մլրդ 336 մլն դրամ հարկ է վճարել պետբյուջե։

2–րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 60 մլրդ 825 մլն դրամ հարկով։

Կոմբինատին հաջորդում են «Գրանդ տոբակոն» (46 մլրդ 226 մլն), «Գազպրոմ Արմենիան» (39 մլրդ 579 մլն), Արդշինբանկը (38 մլրդ 94 մլն):

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը` 20 մլրդ 401 մլն 182 հազար դրամով։

Հիշեցնենք, որ 2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո վերադարձրել էր Հայաստանի ամենախոշոր հարկատուի դիրքը։

Leave a comment