Երևանում ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը` միջին ծանրության

Բաժանորդագրվել

Տուժածները եղել են հնդիկներ, որոնց տեղափոխում էին շինաշխատանքներ իրականացնելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, ժամը 09։00-ի սահմաններում։ Վթարից տուժել է 11 անձ։ Sputnik Արմենիային հայտնել էին, որ նրանցից 4-ը գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում, տարբեր բաժանմունքներում։ Երևանի քաղաքապետարանից էլ հայտնել էին, որ իրենց ենթակայությամբ գործող «Երևան» ԲԿ–ում 7 անձ է եղել, բայց հետազոտվելուց հետո դուրս են գրվել։

«Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։ Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավտոբուսի կողաշրջման հետևանքով բոլոր տուժածները ազգությամբ հնդիկներ են։

Leave a comment