Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը վաստակել է ավելի քան 2 միլիարդ դոլար

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի եկամուտն այս տարի հասել է 225 միլիոն ֆունտ ստեռլինգի, ինչը նրան դարձնում է ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողը, որի կարիերայի ընդհանուր եկամուտը գերազանցել է 2 միլիարդ դոլարը, գրել է Forbes-ը։

Սաուդական «Ալ Նասսր» ակումբի ավագն ու հարձակվողն այս տարվա սկզբին հատել է կարիերայի ընդհանուր եկամուտների 2 միլիարդ դոլարի սահմանը՝ ընդամենը վեց տարի անց այն բանից հետո, երբ դարձել էր առաջին ֆուտբոլիստը, որը վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար։

Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը Forbes-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակի առաջին հորիզոնական պայմանավորված է նրա կայուն բարձր աշխատավարձով սաուդյան ակումբում, որտեղ շաբաթական վաստակում է մոտավորապես 488,000 ֆունտ ստեռլինգ։

Forbes-ը նաև գնահատել է, որ այս տարի Կրիշտիանուն խաղադաշտից դուրս վաստակել է 42 միլիոն ֆունտ ստեռլինգ գովազդային պայմանագրերի և բիզնես ներդրումների միջոցով։

Leave a comment