Ռուսական դիզելային վառելիքով առաջին տանկերն ուղևորվում է ԱՄՆ

Ռուսական դիզելային վառելիքով առաջին տանկերն ուղևորվում է Միացյալ Նահանգներ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Լոնդոնի ֆոնդային բորսայի LSEG օպերատորի տվյալներով՝ Մալթայի դրոշիներքո նավարկող և 40 000 տոննա ռուսական դիզելային վառելիքով բարձված նավն ուղղություն է վերցրել դեպի Նյու Յորք։

Ռուսական տանկերի ուղևորության փաստը հաստատել է նաև Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ դիզելով տանկերը հասցեատերերին ընդառաջ է նավարկել, և հավելելով, որ հետագա մատակարարումները կշարունակվեն կայուն տեմպերով։

Հոկտեմբերի սկզբին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հայտարարել էին գործարքի կնքման մասին, որի համաձայն Ռուսաստանի Դաշնությունը պետք է ԱՄՆ մատակարարի նախ 300 հազար տոննա դիզել (2,25 միլիոն բարել), նոյեմբերին՝ ևս 500 հազար տոննա, իսկ հետագայում՝ լրացուցիչ 1 միլիոն տոննա։ Այս գործարքի շրջանակում Միացյալ Նահանգները ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, իսկ Թրամփը Ուկրաինայից պահանջել է դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment