https://arm.sputniknews.ru/20261023/tsarukjany-asulisi-zhamanak-hardzakvel-e-denisi-vra-108467425.html
Ծառուկյանը ասուլիսի ժամանակ հարձակվել է Դենիսի վրա
Ծառուկյանը ասուլիսի ժամանակ հարձակվել է Դենիսի վրա
Sputnik Արմենիա
Երբ ամերիկացին ոտքի է կանգնել իր շապիկը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրելու համար, Արման Ծառուկյանը բարձրացել է տեղից և հարձակվել մրցակցի վրա։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T14:07+0400
2026-10-23T14:07+0400
2026-10-23T14:08+0400
արման ծառուկյան
ասուլիս
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108463588_0:150:1001:713_1920x0_80_0_0_3b82011aac8086c9ae91a6ff344f0fe1.jpg.webp
Խառը մարտերի (MMA) հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, «Real American Freestyle» (RAF) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի մամուլի ասուլիսի ժամանակ հարձակվել է ամերիկացի Դիլոն Դենիսի վրա՝ ԱՄԷ-ն ներկայացնող, չեչենական ծագմամբ մարտիկ Խամզատ Չիմաևի հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով։ Այս մասին հայտնում է ESPN-ը:Լաս Վեգասում կայացած ասուլիսի ժամանակ Դենիսի հագին եղել է «Խամզատն իմ քածն է» գրությամբ շապիկ: Ինքը՝ Չիմաևը, որը RAF 14-ի երկրորդ գլխավոր մենամարտում պետք է մրցի UFC-ի կիսամիջին քաշային կարգի նախկին չեմպիոն Ռոբի Լոուլերի հետ, նույնպես ներկա է եղել ասուլիսին:Երբ ամերիկացին ոտքի է կանգնել իր շապիկը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրելու համար, Ծառուկյանը բարձրացել է տեղից և փորձել է հարվածել Դենիսին: Սկսվել է ընդհանուր քաշքշուկ, որին միջամտել են Չիմաևն ու անվտանգության ծառայությունը:Հունիսին Սենտ Լուիսում RAF 10 մրցաշարում Դենիսը Չիմաևի հետ հանդիպել էր ազատ ոճի ըմբշամարտի մենամարտում, որն ավարտվել էր Չիմաևի հաղթանակով և երկու մարզիկների թիմերի միջև ծեծկռտուքով:Չիմաևը 32 տարեկան է: Նա MMA-ում տարել է 15 հաղթանակ և կրել մեկ պարտություն: 30-ամյա Ծառուկյանի հաշվին կա 24 հաղթանակ և երեք պարտություն MMA-ում:Ծառուկյանն ու Ռուֆին քաշքշել են իրար UFC-ի հանդիպումից առաջ հայացքների մենամարտի ժամանակ
2026
Լուրեր
am_HY
Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
Sputnik Արմենիա
Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
2026-10-23T14:07+0400
true
PT0M33S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108463588_0:57:1001:807_1920x0_80_0_0_ebc0331cbc55af073fd8af1fad2c16b6.jpg.webp
արման ծառուկյան, ասուլիս, տեսանյութ, տեսանյութեր, видео
արման ծառուկյան, ասուլիս, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երբ ամերիկացին ոտքի է կանգնել իր շապիկը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրելու համար, Արման Ծառուկյանը բարձրացել է տեղից և հարձակվել մրցակցի վրա։
Խառը մարտերի (MMA) հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, «Real American Freestyle» (RAF) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի մամուլի ասուլիսի ժամանակ հարձակվել է ամերիկացի Դիլոն Դենիսի վրա՝ ԱՄԷ-ն ներկայացնող, չեչենական ծագմամբ մարտիկ Խամզատ Չիմաևի հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով։ Այս մասին հայտնում է ESPN-ը:
Լաս Վեգասում կայացած ասուլիսի ժամանակ Դենիսի հագին եղել է «Խամզատն իմ քածն է» գրությամբ շապիկ: Ինքը՝ Չիմաևը, որը RAF 14-ի երկրորդ գլխավոր մենամարտում պետք է մրցի UFC-ի կիսամիջին քաշային կարգի նախկին չեմպիոն Ռոբի Լոուլերի հետ, նույնպես ներկա է եղել ասուլիսին:
Երբ ամերիկացին ոտքի է կանգնել իր շապիկը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրելու համար, Ծառուկյանը բարձրացել է տեղից և փորձել է հարվածել Դենիսին: Սկսվել է ընդհանուր քաշքշուկ, որին միջամտել են Չիմաևն ու անվտանգության ծառայությունը:
Հունիսին Սենտ Լուիսում RAF 10 մրցաշարում Դենիսը Չիմաևի հետ հանդիպել էր ազատ ոճի ըմբշամարտի մենամարտում, որն ավարտվել էր Չիմաևի հաղթանակով և երկու մարզիկների թիմերի միջև ծեծկռտուքով:
Չիմաևը 32 տարեկան է: Նա MMA-ում տարել է 15 հաղթանակ և կրել մեկ պարտություն: 30-ամյա Ծառուկյանի հաշվին կա 24 հաղթանակ և երեք պարտություն MMA-ում: