ԱՄՆ–ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԱԾ–ին

https://arm.sputniknews.ru/20261023/amnn-14-mln-dvolari-transpvortajin-mijvocner-ev-sarqavvorumner-e-nviraberel-hh-aatsin-108455435.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108453898_72:0:1209:853_1920x0_80_0_0_d9c4ee39a0426c03103409ee0b877ba5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, սահմանապահ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, նվիրատվություն

ամն, սահմանապահ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, նվիրատվություն

Բաժանորդագրվել

Ընդգծվում է, որ ԱՄՆ–ն ունի հանձնառություն նման ծրագրերով աջակցել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։

Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։

«Նվիրատվությունը կատարվեց ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։ Այն կնպաստի Հայաստանի սահմանապահ ծառայության արդիականացմանը, սահմանային անվտանգության ամրապնդմանը և մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժի բարելավմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ ԱՄՆ–ն ունի հանձնառություն նման ծրագրերով աջակցել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։

Leave a comment