https://arm.sputniknews.ru/20260213/tujl-chem-talu-hajvoc-katvoghikvosutjuny-hh-ic-durs-tanel-pashinjan-98796123.html
Թույլ չեմ տալու Հայոց կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել․ Փաշինյան
Թույլ չեմ տալու Հայոց կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը զգուշացնում և սպառնում է՝ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն նաև լրացուցիչ միջոցներ։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T20:15+0400
2026-02-13T20:15+0400
2026-02-13T20:15+0400
նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
եպիսկոպոսաց ժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97578703_0:0:1200:676_1920x0_80_0_0_94af8ac4ef261ea2d1ec77b2ae35e9a0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ որոշ շրջանակներ նպատակ ունեն կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, իսկ ինքը դա ոչ մի դեպքում թույլ չի տալու։ Այդ մասին նա հայտարարեց այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի նախնական քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։Հավելեց՝ եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, ապա դա էլ կարվի։ Նրա խոսքով՝ կաթողիկոսությունը տեղափոխելու փորձերի վերաբերյալ ինքը որոշակի տեղեկություններ ունի։«Մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, պլաններին, քննարկումներին։ Չի լինելու․ թռնեն ներքև, իջնեն ներքև, չի լինելու… Ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն էդ ուղղությամբ։ Զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան այդ զգուշացումները»,- ասաց նա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97578703_99:0:1058:719_1920x0_80_0_0_b74ef533e41606807fb032b5589665ef.jpg.webp
նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եպիսկոպոսաց ժողով
նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եպիսկոպոսաց ժողով
Փաշինյանը զգուշացնում և սպառնում է՝ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն նաև լրացուցիչ միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ որոշ շրջանակներ նպատակ ունեն կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, իսկ ինքը դա ոչ մի դեպքում թույլ չի տալու։ Այդ մասին նա հայտարարեց այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի նախնական քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Զգուշացնում եմ նաև սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ էս դավադիր պլանի մեջ ներգրավվելը լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը, և ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու, և շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Բարերարի դիմակի տակ թաքնված, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները․․․ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք լրիվ ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով»,- հայտարարեց Փաշինյանը։
Հավելեց՝ եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, ապա դա էլ կարվի։ Նրա խոսքով՝ կաթողիկոսությունը տեղափոխելու փորձերի վերաբերյալ ինքը որոշակի տեղեկություններ ունի։
«Մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, պլաններին, քննարկումներին։ Չի լինելու․ թռնեն ներքև, իջնեն ներքև, չի լինելու… Ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն էդ ուղղությամբ։ Զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան այդ զգուշացումները»,- ասաց նա։