Կանադայի վարչապետ Մարկ Կարնին իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։
Կարնին արդեն այցելել է Անկարայում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի դամբարան։
Կանադայի վարչապետը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և ստորագրելու է համագործակցության խորացման վերաբերյալ հռչակագիր՝ այդ թվում պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։ Թուրքական դիվանագիտական աղբյուրը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի։
Ըստ Reuters-ի՝ Կարնին ակտիվացնում է ջանքերը՝ ընդլայնելու համաշխարհային առևտուրն ու Կանադան պաշտպանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի ազդեցությունից։ Նա նպատակ ունի առաջիկա տասնամյակի ընթացքում կրկնապատկել կանադական արտահանումը դեպի այլ երկրներ։ Երկու երկրների ղեկավարները ազատ առևտրի համաձայնագրի շուրջ քննարկումները սկսել էին հուլիսին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Թուրքիան, իր հերթին, շահագրգռված է ներդրումներ ներգրավելու իր պաշտպանական արդյունաբերության, միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։