https://arm.sputniknews.ru/20261022/kaprenq-ktesnenq-pashinjany-eatm-4-andamneri-erkrneri-zekujci-masin-108420994.html
Կապրենք, կտեսնենք․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ 4 անդամների երկրների զեկույցի մասին
Կապրենք, կտեսնենք․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ 4 անդամների երկրների զեկույցի մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանի համար հետաքրքիր է, թե ինչու մինչև այսօր ՀԱՊԿ-ից Հայաստանից չեն հեռացնում, թեպետ այդ կանոնադրական հնարավորությունը կա։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T12:36+0400
2026-10-22T12:36+0400
2026-10-22T12:36+0400
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108420530_0:64:1233:758_1920x0_80_0_0_a4bf9cf3ba385838557f067f73189063.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Մեր պատմության մեջ երևի թե առաջին անգամ է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ մեզ անուղղակի կերպով ասում են՝ «ձեզ կհեռացնենք մեզնից»։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին։Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու հնարավորությանը, Փաշինյանը նշեց՝ կանոնադրական նման հնարավորություն չկա։ Միաժամանակ, Փաշինյանի համար հետաքրքիր է, թե ինչու մինչև այսօր ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում, թեպետ այդ կանոնադրական հնարավորությունը կա։ Փաշինյանը կարծում է՝ գործ ունենք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչի հետ, որի նպատակն է ներքաղաքական անկայունություն հրահրելն ու արդյունքում ՀՀ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելը։ «Սկզբում դե ֆակտո, հետագայում նաև դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը, և մենք այս փաստի հետ պետք է առերեսվենք և առերեսվում ենք։ Ըստ էության, պրոցեսները վերջին տասնամյակների հենց այս իմաստն են ունեցել։ Ես համոզված եմ, որ Հայաստանի պետությունը բավարար չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարության հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության պաշտպանությունը և մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108420530_69:0:1165:822_1920x0_80_0_0_8c33fd2f4ffcdf50b2510d40da28a44b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան
Բաժանորդագրվել
Փաշինյանի համար հետաքրքիր է, թե ինչու մինչև այսօր ՀԱՊԿ-ից Հայաստանից չեն հեռացնում, թեպետ այդ կանոնադրական հնարավորությունը կա։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Մեր պատմության մեջ երևի թե առաջին անգամ է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ մեզ անուղղակի կերպով ասում են՝ «ձեզ կհեռացնենք մեզնից»։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին։
«Նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների։ Այն հետևանքների, որ որոշ շրջանակում Հայաստանում և Հայաստանից դուրս ուզում էին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու հնարավորությանը, Փաշինյանը նշեց՝ կանոնադրական նման հնարավորություն չկա։ Միաժամանակ, Փաշինյանի համար հետաքրքիր է, թե ինչու մինչև այսօր ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում, թեպետ այդ կանոնադրական հնարավորությունը կա։
Փաշինյանը կարծում է՝ գործ ունենք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչի հետ, որի նպատակն է ներքաղաքական անկայունություն հրահրելն ու արդյունքում ՀՀ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելը։
«Սկզբում դե ֆակտո, հետագայում նաև դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը, և մենք այս փաստի հետ պետք է առերեսվենք և առերեսվում ենք։ Ըստ էության, պրոցեսները վերջին տասնամյակների հենց այս իմաստն են ունեցել։ Ես համոզված եմ, որ Հայաստանի պետությունը բավարար չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կառավարության հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության պաշտպանությունը և մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան։